Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվող Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով առավելության հասավ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի նկատմամբ եւ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Գաբուզյանը նվաճեց Հայաստանի 2021 թվականի չեմպիոնի կոչումը եւ համալրեց տղամարդկանց ազգային հավաքականի կազմը:
Մրցանակային հաջորդ երկու տեղերը կբաշխվեն քիչ ավելի ուշ՝ Սամվել Տեր-Սահակյանի, որը իր անվան դիմաց գրանցեց 7,0 միավոր եւ առայժմ 6,5 միավոր վաստակած Արման Փաշիկյանի միջեւ, որը դեռ չի ավարտել պարտիան Հայկ Մարտիրոսյանի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ