Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած բախման թիվ 1 պատասխանատուն իշխանություններն են». Արթուր Վանեցյան

Փետրվար 28,2021 18:21

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքվել են գեներալներ, սպաներ, ԱԱԾ, ոստիկանության, քննչական, մաքսային, հարկային մարմինների ներկայացուցիչներ՝ երկրում ստեղծված իրավիճակով մտահոգված:

Նրա խոսքով, բոլորը եկել են քննարկելու եւ հնարավոր լուծումներ գտնելու համար:

«Քննարկումը դեռեւս շարունակվում է… Կա Ֆիքսված մի փաստ, որ երկրում խորը ճգնաժամ է, եւ բոլորս պետք է մեր ուժերը, փորձը, հեղինակությունը գործի դնենք՝ ճգնաժամից դուրս գալու համար»,-հավելեց նա:

Անդրադառնալով ԳՇ պետին պաշտոնանկ անելու մասին՝ Արմեն Սարգսյանի քայլին, ապա նրա չստորագրած փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի կողմից նախագահին վերադարձնելուն, Արթուր Վանեցյանն ասաց. «Նախագահն օգտագործեց իր սահմանադրական լիազորությունները ՝ որպես Սահմանադրությունը պահպանող, ինչը ողջունելի է»:

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի եւ հնարավոր բախումների մասին էլ ԱԱԾ նախկին տնօրենն ասաց, որ իշխանությունները պետք է գիտակցեն, որ երկրում ոչ նորմալ վիճակ է, բացառեն բռնությունը՝ հաշվի առնելով երկու կողմերի նյարդայնացած եւ հուզված լինելը:

«Ցանկացած հնարավոր բախման թիվ 1 պատասխանատուն իշխանություններն են, նրանք պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանի Հանրապետությունում ներքին բախումներ չլինեն»,-ընդգծեց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728