ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ելույթ ունենալով Բաղրամյան պողոտայում կայացած մտավորականների հավաքին, անդրադարձավ 1988 թ. Սումգայիթյան ողբերգությանը` պետական մակարդակով Ադրբեջանի կողմից կազմակերպված հայկական ջարդին:
«Մենք տարիներ շարունակ չենք ուզում բացեիբաց ասել, թե ինչ է տեղի ունեցել Սումգայիթում, իսկ լռության րոպեին միայն արտահայտում է մեր հարգանքը, բայց ցավը, որն այդ օրերին ապրում էին սումգայիթցիները եւ այն ամենը, ինչ տեսել է մարդու աչքը, որը չպետք է տեսներ, հնարավոր չէ պատկերացնել: 28 տարի առաջ մենք ունեցել ենք 1993 թվականը, բայց ուժգին, ամբողջական ազգով կարողացել ենք այնպիսի հակահարված տալ, որ հետագայում 1994թ․ ազատագրված Շուշիում ընդունել ենք մազապուրծ փրկված սումգայիթցիներին»,-ասաց նա:
Տիկին Ալավերդյանը հիշեց 88-ին Սումգայիթյան ջարդերից փրկված այն պապիկին, որը վերաբնակեցվել էր Շուշիում, սակայն Շուշիի անկումից հետո ծաղրի ենթարկվեց ադրբեջանցիների ձեռքով:
«Սումգայիթը զգուշացում էր ամբողջ հայությանը, ոչ թե միայն ադրբեջանահայերին: Դա ժամանակին չէին հասկացել նրանք, ովքեր հետագայում վայրագ ոսոխի գործողությունները տեսան Բաքվում, Գանձակում, Մինգեչաուրում, Շամխորում եւ ավելի քան 320 բնակավայրերում, գյուղերում, քաղաքներում, որտեղ ապրում էին հայերը, կերտում էին այդ հանրապետությունը, որի հիմնադիրն են եղել հենց հայերը: Սումգայիթը շարունակվում է այսօր, սա է այսօրվա ուղերձս»,-ընդգծեց տիկին Ալավերդյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ