Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «ՀՀ պատվիրակությունը թուրք-ադրբեջանական դիվանագիտական ագրեսիային հակադարձել է զրո ելույթով»

Փետրվար 28,2021 16:30

«Ուզում եմ ներկայացնել եւս մեկ զավեշտալի փաստ, թե ինչպես են գործող իշխանությունները վարվում Հայաստանի եւ Արցախի հետ արտաքին աշխարհում, ինչպես են լքում դիվանագիտական խրամատը, այն դեպքում, երբ մեր զինվորները, բանակը այս ձմռան ամիսներին կանգնած պահում են մեր երկրից մնացած հատվածներն իրենց խրամատներում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ:

«Քաղաքական դասալիքների մասին եմ ուզում խոսել, գործող իշխանության մասին, այն մարդկանց մասին, որոնք Հայաստանի, Արցախի պետական անվտանգային շահերը ստորադասում են իրենց ճղճիմ քաղաքական հաշվարկներին…

Փետրվարի 24-26-ը կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նիստը, որը կորոնավիրուսով պայմանավորված եղել է առցանց: Սովորաբար այդ նիստերը տեղի են ունենում Վիեննայում, այս անգամ էլ ողջ միջոցառումը պտտվում էր Վիեննայի շուրջ, սակայն բոլոր ելույթները, ուղերձները տեսակապով էին»,-շարունակեց Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը խոշորագույն խորհրդարանական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է Հայաստանը, բացի Հայաստանից՝ եւս 57 երկիր, եւ ԵԱՀԿ-ն Արցախի հարցով մանդատ ունեցող միակ լեգիտիմ միջազգային կառույցն է:

«Մենք ունենք խոշորագույն Խորհրդարանական վեհաժողով, որին մասնակցում է շուրջ 300 պատգամավոր՝ 57 երկրից: Եվ այսպես, փետրվարի 24-26-ը տեղի ունեցան այդ նիստերը… Հայկական պատվիրակությունը, ինչպես բոլոր պատվիրակությունները ղեկավարում են ուսապարկային խմբակցության ներկայացուցիչները, այդ դեպքում՝ 6 հոգանոց պատվիրակությունը բաղկացած է 4 իմքայլական պատգամավորից՝ ներառյալ ղեկավարը: Ղեկավարը Հայկ Կոնջորյան անուն-ազգանունով անձնավորությունն է…

Հասկանալի էր, որ Արցախյան վերջին պատերազմից հետո այս նստաշրջանը լինելու է շատ կարեւոր, ձմեռային նստաշրջանը լինելու է առաջին լուրջ դիվանագիտական բախումը Հայաստանի ազգային շահերի համար՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Դիվանագիտական մի ճակատամարտ է տեղի ունեցել այդ օրերին»,-հայտնեց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա խոսքով. «Միջին վիճակագրական բանիմացություն եւ հայրենասիրություն ունեցող մարդիկ կարող են պատկերացնել, որ ստեղծված իրավիճակում նորմալ հայ պատգամավորը ամեն ջանք կգործադրեր, որպեսզի ներկայացներ հսկայական հարթակին ճշմարտությունը՝ Արցախյան վերջին պատերազմի մասին եւ հակադարձեր թուրք-ադրբեջանական հարձակումներին՝ դիվանագիտական ճակատում: Ինչպես կատակում են հաճախ՝ թե ինչ եղավ հետո ոչ թե հուզիչ էր, այլ շատ ողբերգական: Ես չեմ զլացել եւ համացանցում գտել եմ բոլոր չորս նիստերի տեսագրությունները, մանրազննին ուսումնասիրել:

Երբ որ ես սրանց ասում եմ, որ չեք պլստալու, աշխարհի որ ծայրում լինեք, քանի դեռ Հայաստան եք ներկայացնում, ձեր յուրաքանչյուր խոսք, հանդիպում, բառ հետեւելու եմ ուշի ուշով եւ ձեր դեմը դնեմ ձեր սխալները, նրանք չէին հավատում»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ ելույթ են ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակները՝ մեղադրելով հայերին Խոջալուի ցեղասպանության մեջ: «Ձեր կարծիքով քանի՞ ելույթով է Հայաստանը հակադարձել այդ թուրք-ադրբեջանական միացյալ դիվանագիտական ագրեսիային: Զրո ելույթով: Հայաստանի կողմից պլենար նիստին ի պատասխան ադրբեջանական հոխորտանքներին հնչել է զրո պատասխան, ես դեռ չեմ խոսում այն մասին, որ պետք չէր սպասել մինչեւ ինչ-որ մեկը հոխորտար, որպեսզի մենք խոսենք դրսում…

Փոխանակ Հայաստանը ներկայացնող պատվիրակությունը, իշխանական գրոհայինները պատրաստվեին այդպիսի դիվանագիտական ճակատամարտի եւ իրենք նախահարձակ լինեին, իրենք քիչ է, ոչինչ չեն ձեռնարկել նաեւ չեն հակադարձել ադրբեջանական կեղտոտ ելույթին, որը տարածվել է 57 երկրների բոլոր պատգամավորների մոտ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728