Բաղրամյան պողոտայում ժամը 15-ից մեկնարկել է մտավորականների զորակցության եւ հիշատակի հավաքը: ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը նշեց, որ մտավորականները հավաքվել են զորակցություն հայտնելու հայոց բանակին, այն բանակին, որը միշտ եղել է հայ ժողովրդի կողքին եւ ծառայել է մեր հպարտությանն ու լինելիությանը, մեր պետականությանը:
«Ցավոք սրտի, մեր բանակն այս օրերին ծանր ընթացքի միջով է անցնում, մարտահրավերները շատ են, բայց գիտենք, որ միայն մեր բանակով կարող ենք ամրացնել մեր մեջքը եւ բանակի հետ միասնական՝ կերտել հաղթանակներ»,-ասաց տիկին Գալստյանը:
Նրա ձեւակերպմամբ, արդեն եղել են բազմաթիվ հայտարարություններ , մտավորականներն էլ ինքնաբուխ որոշել են իրենց զորակցությունը հայտնել հայոց բանակին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ