Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական հեղափոխություն», «նպաստից դեպի աշխատանք»․ իշխող խմբակի խոստումների փուչիկը վերջնականապես պայթեց․ Թադևոս Ավետիսյան

Փետրվար 28,2021 14:39

Հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած անկումը խորանում է՝ գրանցելով նոր հակառեկորդներ:
Հատկանշական որոշ փաստեր 2021 թ. հունվարին 2020 թ. հունվարի համեմատ.

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7,5 տոկոսով:
  • Արդյունաբերության ոլորտը կրճատվել է 11 տոկոսով:
  • Առևտրի շրջանառությունը կրճատվել է 15,1 տոկոսով:
  • Ծառայությունների ոլորտը կրճատվել է 10,3 տոկոսով:
  • Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 17 տոկոսով:
  • Արտահանումը կրճատվել է 11,3 տոկոսով:
  • Ներմուծումը կրճատվել է 20 տոկոսով:
  • ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 10 տոկոսով:
  • Գնաճի միջին ցուցանիշը կազմել է 4,5 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները միջին աճը՝ 10-15 տոկոս:
  • Միջին անվանական աշխատավարձը նվազել է 4 տոկոսով:
  • Պետական հատվածի աշխատավարձը չի նվազել՝ պարգևատրումների հաշվին:
  • Բնակչության իրական եկամուտները նվազել են՝ առնվազն 8,5 տոկոսով:

Մինչև պատերազմը՝ 2020 թ. առաջին 9-ը ամիսներին.

  • Զբաղվածություն և կայուն եկամուտ ունեցող անձանց թիվը կրճատվել է 47000-ով:
  • Աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 5000-ով, այսինքն՝ զբաղվածությունը կորցրած անձանցից 5000-ն արդեն արտագաղթել են:
  • Զբաղվածությունը կորցրած անձանցից 28000-ը դարձել են նպաստառու:
  • Զբաղվածության պետական գործակալության կողմից հավաքագրվող թափուր աշխատատեղերի թիվը կրճատվել է 3 անգամ:

Ամփոփում.

«Տնտեսական հեղափոխություն», «նպաստից դեպի աշխատանք»՝ իշխող խմբակի խոստումների փուչիկը վերջնականապես պայթեց:
Երեք տարի անց ունեցանք տրված կեղծ խոստումների ճիշտ հակառակ իրական արձանագրումը:
Իսկ վարչապետն առաջանցիկ տեմպերով կտրվում է իրականությունից՝ մտացածին ցուցանիշներ հաղորդելով, պոպուլիզմի անսահման գործադրմամբ:

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728