Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով. Էդմոն Մարուքյան

Փետրվար 28,2021 12:31

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամփոփենք երեկ տեղի ունեցածը։

Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ` հայտարարության մեջ նշելով, որ վարչապետի միջնորդությունն (հրամանագրի նախագիծը) առերեւույթ հակասում է Սահմանադրությանը:

Վարչապետը, չգնալով որեւէ զիջման, հայտարարեց, որ փաստաթուղթը վերադարձնում է նախագահին եւ հույս ունի, որ այս անգամ նախագահն այն կստորագրի։
Եվ քանի որ Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ, ապա ակնհայտ է, որ նա կօգտագործի Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի համար ունի եռօրյա ժամկետ։

Սահմանադրական դարատանը գործը պետք է քննի նախագահի դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։

Ստացվում է, որ երկիրը եւս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որեւէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար։

Երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետեւանքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728