Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշ Սերժ և ուրիշ Ռոբ

Փետրվար 28,2021 12:00

Եթե շարունակենք ուշադիր լսել ընդդիմադիր 16-ին ու 17-ին, ապա նորից ու նորից կհամոզվենք, որ նրանց բոլորին ու հատկապես Վազգեն Մանուկյանին հիմնականում մի բան է հետաքրքրում. վերջապես ե՞րբ է հրաժարական տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ առանց արտահերթ ընտրությունների:

Բայց նաև սխալ կլինի ասել, թե նրանք ուրիշ բանուգործ չունեն և նրանց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Ընդհակառակը. միանգամայն հետաքրքրում է: Մանավանդ վերջերս:
Եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե մտադիր է վերստին քաղաքականություն վերադառնալ, նրա այդ հայտարարությունը չի կարող արձագանք չգտնել մյուս ընդդիմադիրների մոտ:

Ընդհանրապես 16 և 17 ընդդիմադիրներին հիմնականում քննադատում են առ այն, որ նրանք քաղաքական ծրագիր չունեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից բացի:

Իրենց այսօրինակ քննադատությունները սովորաբար նրանք անվանում են քաղաքական չկամություն ու քաղաքական բամբասանք, և նվաստիս քաղաքական վերլուծությունները քննադատողներից մեկն էլ իմ այդ վերլուծություն էր անվանել բամբասանք՝ ասելով, որ ես թերագնահատում եմ մեր քաղաքականության մեջ Քոչարյանի ավանդը:

Մինչդեռ ինքս կարող եմ բամբասանք որակել ընդդիմադիրների՝ միմյանց հասցեին հնչող շատ ու շատ որակումներ, որոնք իրենք հնչեցնում են միմյանց հասցեին, և, կարծում եմ իրականության հետ որևէ կապ չունեն, և իսկապես բամբասանք են հիշեցնում:

Օրինակ, նրանք ասում են, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր լրագրողից վարչապետ դարձրեց, որպեսզի Ղարաբաղի և այլ հարցերի հետ կապված մի շարք խնդիրներ լուծի:
Համաձայնվեք, որ իսկապես բամբասանքի նման է, մանավանդ որ ինքը՝ Սերժ Սարգսյանն էլ է երբեմն իր հասցեին անփութորեն նետված այսօրինակ բամբասանքներն ընդունում՝ իր կողմից մի բան էլ ավելացնելով. «Ես ցանկանում էի իշխանությունը հանձնել Կարեն Կարապետյանին, բայց վերջինս հրաժարվեց»:

Հետաքրքիր է, որ ժողովրդի մեջ էլ տարօրինակորեն կա ու պտտվում է այն առասպելը, թե Սերժ Սարգսյանն է Նիկոլին վարչապետ դարձրել. այսինքն Սերժ Սարգսյանի շնորհիվ է Նիկոլի ու «Իմ քայլի» թավշյա հեղափոխությունը հաղթել:

Որ սրանով, այսքանով ու այսպիսով ի չիք է դառնում Նիկոլի ու նիկոլականների թավշյա հեղափոխությունը, և փաստորեն անբողջովին վերագրվում է երրորդ նախագահին: Բանբասանքն այլ կերպ ինչպե՞ս է լինում:

Բայց վերադառնանք 16-ի ու 17-ի քաղաքական ծրագրի բացակայությանը: Չնայած Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ այլոց քաղաքական ծրագրերը կարող են իրարից տարբերվել կամ չտարբերվել, բայց Սերժ Սարգսյանի ու Հրանուշ Հակոբյանի քաղաքական ծրագրերը դժվար թե իրարից տարբերվեն:

Նույն Հրանուշ Հակոբյանի, ով Սերժ Սարգսյանի իշխանության օրոք սփյուռքի նախարար էր աշխատում, ընդ որում՝ միանգամայն հավատարմորեն էր աշխատում, և այսօր հավատարմորեն հայտարարում է , որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հակառակորդին մեր երիտասարդների արյունով ողողված հողեր չտվեց, այլև մինչև վերջ հավատարիմ մնաց Արցախի ինքնորոշման իրավունքին:

Բայց վերադառնանք 16-ին ու 17-ին: Ավելի ճիշտ՝ 16-ի ու 17-ի քաղաքական ծրագրերի բացակայությանը: Հատկապես այսօր ու հիմա, երբ Բաքվում ռուս խաղաղապահների դեմ բունտեր են հասունանում: Ինչո՞ւ , ի՞նչ է պատահել: Ասենք թող Հայրիկյանն էլ իմանա: Գուցե մի խելոք բան էլ ինքը առաջարկի: Այսինքն, նույնիսկ Բաքվում ռուսների ու Պուտինի դեմ ծրագրեր ունեն։

Ինչ է, իրենց չափ է՞լ չկանք:
Եթե կանք, ի՞նչ առիթ ու պատճառ պիտի լինի, որ մեր գոյությունը ու մեր լինելը ցույց տանք:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728