Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները. Սուրեն Պարսյան

Փետրվար 27,2021 23:55

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը

Փետրվարին կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ ՀԴՄ կտրոններ ավելի շատ են տպվել։ Մինչդեռ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսությունը 7,5 տոկոսով անկում է գրանցել։

Առևտրի շրջանառությունը կրճատվել է -15,1 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ -10,3 տոկոսով, արդյունաբերությունը՝ -10,8 տոկոսով։ Հետևաբար այս անկման ցուցանիշների պայմաններում չէր կարող ՀԴՄ կտրոնների շրջանառությունն ավելանալ։

Փաշինյանի հայտարարությանը հակասում է նաև այն փաստը, որ միջին ամսական անվանական աշխատավարձը 3,8 տոկոսով նվազել է։ Անշուշտ, նվազող եկամտի և 4,5 տոկոս ապրանքների գնաճի պայմաններում մարդիկ չէին կարող շատ առևտուր անել։ Ի դեպ, վերջին շրջանում բանկերն էլ սպառողական վարկերի ֆինանսավորումը զգալի կրճատել են։ Իսկ արտահանման -11,3 տոկոս անկումը փաստում է, որ Հայաստան ավելի քիչ գումար է հոսել։ 2021 թվականի հունվար ամսվա վատ ցուցանիշներն ազդել են նաև փետրվարի վրա և չէին կարող իրարից կտրուկ տարբերվել։

Նման խիստ լավատեսական հայտարարություն վարչապետն արել էր նաև 2020 թվականի օգոստոսի համար, ինչը դարձյալ հերքվեց պաշտոնական վիճակագրությամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ երկրում շարունակում է խորանալ ֆինանսատնտեսական ճգնաժամը, իսկ գործող իշխանությունները սոցիալ-տնտեսական խնդիրները բացահայտելու և դրանք լուծելու փոխարեն, լավատեսական կեղծ հայտարարություններով սխալ ազդակներ են հղում հանրությանն ու բիզնեսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728