Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվել է ամենառացիոնալ լուծումը․ Արման Բաբաջանյան

Փետրվար 27,2021 19:10

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավիճակը սովորական չէ, առնչվում է մեր երկրին, պետականությանը, ինքնիշխանությանը։ Քիչ առաջ տեղեկացանք, որ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանը առարկություններով հետ է ուղարկել կառավարությանը։

Գիտեմ, հասկանում եմ, որ մեր հանրության մեծ մասը սպասում էր նախագահի կողմից ԶՈՒ ԳՇ պետի ազատման մասին հրամանի վավերացմանը։

Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ իրողություններ, արտաքին և ներքին ազդեցություններ, այս պահին, իմ համոզմամբ, գտնվել է ամենառացիոնալ լուծումը՝ ոչ մի պարագայում թույլ չտալ, որպեսզի փողոցի դերակատարները, անձնապես նրանց հրամանատար Ռոբերտ Քոչարյանը, իրավիճակի կառավարումը վերցնի իր ձեռքը։

Խնդրի հանգուցալուծումը պետք է շարունակի մնալ բացառապես նախագահի և վարչապետի իրավազորության ներքո։ Փողոցը, նրա ազդեցությունը արդեն արել են իրենց սև գործը՝ զինվորականները հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ՝ պահանջել են վարչապետի հրաժարականը, փորձել են հեղաշրջում անել։

Այժմ իրավիճակի ամբողջ ընթացքն ու ելքը պետք է մնան նախագահի և վարչապետի իրավասության ներքո։ Այս պահին, առանց առաջացած խնդիրների հիմնարար լուծումների, երաշխիքների, ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանի ստորագրումը դուրս կբերեր գործընթացն ինստիտուցիոնալ և պետության տիրույթից դուրս, ինչը, իմ համոզմամբ, հղի է մեծագույն վտանգներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728