Այս ապաշնորհ կառավարման արդյունքը եղավ, որ գերիների հարցը չլուծվեց: Այսօր այս մասին Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, եթե իշխանության լինեն պրոֆեսիոնալներ, մարդիկ, որոնք ի վիճակի են լուծելու երկրի առջեւ ծառացած հարցերը, ի վիճակի կլինեն լուծելու նաեւ այդ հարցերը: Նա ասաց, որ ձախողած իշխանությունը մնում է աթոռից կառչած եւ այլ բան չի անում:
Իսկ Զինված ուժերի քայլը, հորդորեց չքաղաքականացնել: Ասաց, որ իրենք պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների, սակայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո միայն, քանի որ նրա՝ իշխանության մնալու ամեն մի օրը «կործանարար է մեր երկրի համար»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Արա Սաղաթելյանի ձերբակալմանն՝ ասաց՝ նրան կարող էին ձերբակալել նաեւ, օրինակ, «սատանաների որսի» գործի շրջանակում:
«Սաղաթելյանին ձերբակալում են ինչ-որ ֆեյքի գործով եւ այդ ֆեյքն այդ ձերբակալումից հետո շարունակում է շատ ակտիվ գրառումներ կատարել։ Այդ ֆեյքի մասին չգիտեին շատ մարդիկ, եւ այսօր նա դարձել է ՀՀ-ում հանրային կարծիք ձևավորող. դա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով և նրան 20 տարուց ավելի ճանաչելով՝ համոզված եմ, որ նա երբեք չի թաքնվել ինչ-որ մեկի հետեւում, որպեսզի իր կարծիքն արտահայտի», – ասաց Արթուր Վանեցյանը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ