Այսօր Բաղրամյան պողոտայում ընդդիմության կազմակերպած ցույցի ընթացքում ելույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա հանրահավաքի բանախոսներին խորհուրդ տվեց մեջքով կանգնել դեպի Ազգային ժողովի շենքն ի նշան արհամարհանքի, որովհետեւ, ըստ Գեղամ Մանուկյանի, այդ շենքում աշխատում են «գործ չանող, պետական փող ստացող քաղաքական մեծամասնությունը»:
Գեղամ Մանուկյանը վանկարկեց՝ «Առանց թուրքի Հայաստան»: Ապա հիշեցրեց Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ նշելով, որ զինվորականներն այդ հայտարարությունը նաեւ արել են ոչ հրապարակային, բայց լսող չի եղել. «Եզակի դեպք է մեր պատմության մեջ կամ միակ դեպքն է, երբ ստեղծվել է մի վիճակ, որ ժողովուրդը ոտքի է կանգնել բանակի կողքին՝ ընդդեմ իշխող քաղաքական ուժի եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի: Սա լինելու է վերջին դեպքը, որ իշխող ուժը դեմ է դուրս գալիս մեր երկրի անվտանգության երաշխավորին, եւ որպեսզի լինի վերջին դեպքը, մեր ժողովուրդը պետք է ոտքի կանգնի մեկ պահանջով՝ առանց թուրքի Հայաստան»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ