Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, ելույթ ունենալով Սյունիքի մարզկենտրոնում մեկնարկած բողոքի հանրահավաքում, մասնավորապես նշեց, որ երկրում քաղաքական քաոս է, եւ պետք է կայունություն։
«Համակարգը պիտի աշխատի, որը մեկ դեպքում է ռեալ գործելու՝ վարչապետ Նիկոլի Փաշինյանի հրաժարականով եւ նոր ընտրություններով»,-ասաց քաղաքապետը։
Հավաքվածները ծափահարություններով ընդունեցին այս խոսքերը։
Սյունիքում ստեղծված հետպատերազմական վիճակը էլ ավելի է սրել իրադրությունը։
«Պարոն Փաշինյան, ասում եք՝ բոլորը Ձեր եղբայրներն ու քույրերն են, դիմում եմ ձեզ, կանգնեցրեք գահավիժումը։ Կայունացրեք երկրի վիճակը, որը կարող եք անել Ձեր հրաժարականով։ Դուք խանգարում եք, պարոն Փաշինյան, հասկացեք ու հեռացեք։ Եվ վերջ։ Վերջակետ»,–ասաց քաղաքապետը։
Այս պահին բողոքի ցույցն ավարտվել է, կապանցիները քայլում են քաղաքի կենտրոնական փողոցներով։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ