Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստանում հանդարտության կոչ է արել

Փետրվար 27,2021 12:25

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանում հանդարտության և պատասխանատվության կոչ է արել՝ նշելով, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

«Ես ուշադիր հետևում էի մեր անդամ երկիր Հայաստանում վերջին զարգացումներին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ եմ անում:
Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և լուծվեն խաղաղ ճանապարհով, ներառական բանակցային սեղանի շուրջ՝ հանրության քաղաքացիական ներկայացուցիչների ներգրավմամբ և համաձայն ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության:
Եվրախորհուրդը շարունակում է մնալ Հայաստանի իշխանությունների և քաղհասարակության տրամադրության տակ՝ այս հարցում աջակցություն տրամադրելու համար»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728