Լրահոս
Օրվա լրահոսը

Նորատ Տեր-Գրիգորյանց. «Թշնամին, հետևելով բանակի և պետության հեղինակազրկմանը, անմիջապես կմտնի Հյուսիսային պողոտա՝ հաղթական երթով». «Փաստինֆո»

Փետրվար 27,2021 12:10

Հայաստանում բանակը հեղաշրջմամբ չի զբաղվում, կարծում եմ, որ ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Երևանում տիրող իրավիճակին։

Բանակի հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց, որ մեր երկրների զինված ուժերը ( ՀՀ, ԽՍՀՄ, ՌԴ ) երբեք չեն նախապատրաստվել հեղաշրջում կատարելու համար, բանակի ոգում նման բան չկա, և ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։

«Ասում են՝ լսեք, ձեր վարչապետը ոչ միայն խայտառակել է ամբողջ պետությունը և աշխարհի հայերին, ոչ միայն արել է ամենը, որ պատերազմ լինի, այլ նաեւ պատերազմի ընթացքում խայտառակ, քաոսիկ, անկազմակերպ, անտաղանդ ձևով ղեկավարել համակարգը, իսկ հիմա էլ շարունակում է հեռացնել բոլոր սպաներին, որոնք հավատով և ճշտով ծառայում են, բայց ունեն որոշակի թերություններ»,- ասել է գեներալ-լեյտենանտը եւ ավելացրել. «Նա շարունակում է ազատել պաշտոններից սպաներին, ինչը վիրավորանք է բանակի հասցեին, նա բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին։ Նրա հետագա գործողությունները կարող են հանգեցնել նույնիսկ պետականության կորստի։ Թշնամին, հետևելով բանակի և պետության հեղինակազրկմանը, անմիջապես կմտնի Հյուսիսային պողոտա՝ հաղթական երթով»։

«ԳՇ պետը ղեկավարում է զինված ուժերի ուղեղը, լավ, թե վատ՝ բայց ուղեղ է, իսկ իրեն վերաբերում են ինչպես հեղինակության, որին ենթարկվում են զինվորականները։ ՊՆ նախարարն ընդհանրապես հեռացել է թփեր, ոչ մերն է, ոչ՝ ձերը, դրա համար էլ բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ԳՇ պետին պատժելը հիմարություն և աննորմալ երևույթ է։

Բանակի հիմնադիրը կարծում է, որ զինվորականները պարզապես մտահոգված են ժողովրդի, պետականության և պետության անվտանգության համար, տեսնում են, որ, եթե գերագույն հրամանատարը շարունակի իր գործողությունները՝ բանակը թիրախավորելով, վիրավորելով զինված ուժերի պատիվն ու արժանապատվությունը, կդժբախտացնի ամբողջ պետությունը։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728