Լրահոս
Օրվա լրահոսը

Իմքայլական պատգամավոր․ Ինչ-որ ուղղորդման, ինչ-որ քաղաքական խարդավանքների ազդեցությամբ է նաեւ այդ հայտարարությունն արվել․ «Հրապարակ»

Փետրվար 27,2021 11:55

Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստը տապալվեց իմքայլականների պատճառով։ Նրանք չէին ներկայացել նիստից առաջ հայտարարված ԱԺ խորհրդի նիստին, որ քննարկեն արտահերթի օրակարգում ռազմական դրության վերացման եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը միտված հարցերն ընդգրկելը։

Նախորդ օրն էլ չէին ներկայացել՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքի պատճառով։ Շենքում երեկ հիմնականում ընդդիմադիր պատգամավորներն էին եւ հատուկենտ իմքայլականներ, որոնցից մեկին՝ Ալեքսանդր Ավետիսյանին, հանդիպեցինք միջանցքում եւ մի քանի հարց ուղղեցինք։ Նա ասաց՝ տեղյակ չէ, թե ինչու իր գործընկերները չեն ժամանել ԱԺ խորհրդի նիստին, քանզի ինքը «շարքային պատգամավոր է», խորհրդի անդամ չէ։

– Պարոն Ավետիսյան, Դուք այս իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ձեզ նաեւ անվտանգության երաշխիքներ են տալիս, միայն թե դուք գնաք վճռական քայլի ու խորհրդարանի մակարդակում լուծեք նրա հեռացման հարցը։

– Լուծումը տեսնում եմ միայն Սահմանադրության, օրենքի շրջանակներում, ինչպես պահանջում է ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ այդ տեսակետին է նաեւ մեր քաղաքական ուժը։ Այլ լուծում ես չեմ պատկերացնում։

– Հենց օրենքի շրջանակներում էլ իրենք ձեզ առաջարկում են գալ խորհրդարան, արտահերթ նիստ անել եւ Փաշինյանին հեռացնել։

– Ես եկել եմ խորհրդարան, խմբակցությունով կքննարկենք, ըստ անհրաժեշտության, եթե գտնենք, որ կարիք կա արտահերթ նիստի, կգումարենք։

– Պատրա՞ստ եք քայլեր ձեռնարկել Փաշինյանի հեռացման համար։

– Իհարկե, ոչ։

– Ինչո՞ւ։

– Որովհետեւ որեւէ հիմք դրա համար չեմ տեսնում։

– Այսինքն՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ 40-ից ավելի բարձրաստիճան սպաների տարածած հայտարարությունը Ձեզ համար հի՞մք չէ։

– Իմ համար հիմք չէ այնքանով, որ, ինչպես արդեն ասացի, հարցի լուծումը տեսնում եմ Սահմանադրության շրջանակներում, իսկ մեր Սահմանադրությամբ՝ բանակը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն, եւ, ըստ այդմ, ինձ համար առաջնայինը օրենքն է եւ Սահմանադրությունը։

– Էդմոն Մարուքյանն ասում է՝ նա ուզում է գլխատել բանակը, անընդհատ վարկաբեկում է զինված ուժերը, պարբերաբար տարբեր հայտարարություններ է անում բանակի, բանակի գեներալների դեմ։ Ու նրա քայլն էլ, որ Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից, սա հարուցել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի զայրույթը։

– Ամենայն հարգանքով Էդմոն Մարուքյանի հանդեպ՝ միշտ չէ, որ կիսում եմ նրա տեսակետները։ Հարգանքով նաեւ բանակի եւ գեներալիտետի հանդեպ՝ ես կարծում եմ, որ ինչ-որ միգուցե ուղղորդման, ինչ-որ քաղաքական խարդավանքների ազդեցությամբ է նաեւ այդ հայտարարությունն արվել։

– Ո՞ւմ կողմից է ուղղորդում եղել, ո՞վ պետք է ուղղորդեր Օնիկ Գասպարյանին եւ չորս տասնյակ սպաներին։

– Իսկ ո՞վ էր դեռեւս հոկտեմբեր ամսին զանգում բանակի ղեկավարությանը եւ հորդորում չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728