Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ հորդորում է Հայաստանի կառավարությանը ներկայացնել ամերիկյան արտադրության «Բոինգ-737» օդանավի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն:
Պատմությունը ծագեց օրերս, երբ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնեց, թե առևանգվել է հայկական օդանավ, որը Տալինից պետք է մեկներ Միացյալ Էմիրություններ, սակայն շեղվել է և հանգրվանել Թեհրանում:
ԱՄՆ դեսպանության հորդորը, ըստ էության, հարցադրում է հենց այդ մասին՝ Հայաստանում կա՞ կառավարում, որը տիրապետում է այնպիսի նրբություն պարունակող հարցերի, ինչպիսին տվյալ դեպքը, թե՞ Հայաստանում բարձիթողություն է:
Ընդ որում, պետք չէ բացառել իհարկե այն, որ օգտվելով Հայաստանում հետպատերազմական սթրեսային թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ նաև պետական կառավարման վիճակից, ինչ-ինչ ուժեր թե՛ անձնական, թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրներ են փորձում լուծել, տարբեր սաբոտաժների, ոչ ռազմական իմաստով դիվերսիոն բնույթի գործողությունների միջոցով, այդպիսով հարվածի տակ դնելով, օրինակ, հայ-ամերիկյան հարաբերությունը։
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում