Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գլխավոր շտաբը լիակատար առումով գնդակը տեղափոխում է ընդդիմության դաշտ»․ «Փաստ»

Փետրվար 27,2021 11:30

Նախօրեին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց կառավարության և վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»՝ իր աջակիցներին հրավիրելով հանրահավաքի:

Ընդդիմությունը հայտարարեց բանակի կողքին լինելու մասին ու իր հրավիրած հանրահավաքից հետո վրաններ տեղադրեց Բաղրամյան պողոտայում: Անդրադառնալով նախ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝ պնդումները, թե ԶՈւ գլխավոր շտաբը ռազմական հեղաշրջում է անում, չեն համապատասխանում իրականությանը:

«Երբ հայտարարվում է, թե սա ռազմական հեղաշրջման փորձ է, դա ավելի շատ նման հայտարարություններ անողների վախերի մասին է վկայում. ռազմական հեղաշրջման փորձի առնվազն մի բաղադրիչի մասին կնշեմ. այն է՝ զինվորականները գործողություններ են իրականացնում, որոնցով մեկուսացնում են այն անձին, որի գործունեությունը վտանգավոր են համարում պետության անվտանգության տեսանկյունից: Իսկ ինչ տեսանք նախօրեին: Գլխավոր շտաբը և կորպուսի հրամանատարները, գլոբալ առումով, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցին առ այն, որ քաղաքացի Փաշինյանի գործողությունները հանգեցրել են մի վտանգավոր հանգրվանի, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ինքնիշխանությանը: Մենք տեսնում ենք, որ առնվազն գոնե մինչ այս պահը (հարցազրույցն արվել է փետրվարի 26-ի առավոտյան-խմբ.) իրենք որևիցե այլ գործողություն չեն իրականացրել: Երկրորդ՝ մի կարևոր հանգամանք ընդգծենք. օրեր առաջ մենք տեսանք, թե ինչպես մեր երկրի անվտանգության ապահովման հարցում կարևոր 5-10 պաշտոնյաներից մեկը խոսեց ժողովրդի վրա կրակելու մասին»,- ասաց նա՝ շեշտելով, որ ԳՇ-ի այս հայտարարությունը կարող ենք դիտարկել նաև ժողովրդի վրա կրակելու հնարավորության բացառման համատեքստում:

«Բացի այդ, նման հայտարարություն անելով՝ գլխավոր շտաբը լիակատար առումով գնդակը տեղափոխում է ընդդիմության դաշտ, որպեսզի ընդդիմությունը վերջիվերջո կարողանա ակտիվ քաղաքական գործողություններ գեներացնել՝ ստիպելով իշխանություններին օրինական ճանապարհով երկրում անցնցում իշխանափոխություն իրականացնել: Այսինքն, մեծ հաշվով, գլխավոր շտաբն առնվազն մինչ այս պահը ոչ թե հեղաշրջման փորձ է արել, այլ անցնցում կերպով իշխանափոխություն անելու հնարավորություն է ստեղծել»,-ասաց քաղաքագետը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728