ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։
Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին:
Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA), ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը և ՄԱԿ-ի համապատասխան մարմինները շարունակում են համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` կապված հատուկ պարամետրերի և սպասվող առաքելության տեղակայման ժամկետների հետ: Վերջին պաշտոնական հաղորդագրությունն ուղարկվել է փետրվարի 19-ին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում