Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթում տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» եզրույթին, սակայն առայսօր անգամ ՀՀ-ի կողմից այն չի որակվել որպես այդպիսին․ «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 27,2021 10:20

33 տարի առաջ այս օրը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը, որոնք կազմակերպված էին պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից։

Սումգայիթում ապրող հայերի կոտորածը Ադրբեջանի առաջին պատասխանն էր խաղաղ ճանապարհով արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված քայլերին։

Սումգայիթում տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» եզրույթին, սակայն առայսօր անգամ ՀՀ-ի կողմից այն չի որակվել որպես այդպիսին։ Թերեւս, միայն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն էր, որն այդ գործողություններն անվանեց ցեղասպանություն եւ պահանջեց պատժել կազմակերպիչներին ու մեղավորներին։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ադրբեջանահայերի փախաստականների ասամբլեա» ՀԿ-ի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանը նշեց, որ մինչ օրս թերագնահատվում եւ բավարար չափով ճիշտ չէ ներկայացվում Ադրբեջանում հայերի կոտորածների եւ արցախյան հակամարտության պատճառահետեւանքային կապը, ինչի հետեւանքով պարտություններ ենք գրանցել տարբեր ուղղություններով։

Ադրբեջանագետի խոսքով, ժամանակին առաջարկում էին կես միլիոն ադրբեջանահայությանը տալ Արցախի Հանրապետության քաղաքացիություն եւ հնարավորություն ընձեռել այդ մարդկանց ներգրավված լինելու բանակցային գործընթացում։ Իսկ եթե հնարավորություն չկար վերադառնալու Բաքու եւ մյուս շրջաններ, որով խախտվում էր փոխադարձության սկզբունքը, ապա ազատագրված տարածքները պետք է տրամադրվեին որպես փոխհատուցում այդ մարդկանց տարածքային, նյութական եւ բարոյական կորուստների դիմաց:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728