Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի աթոռին գտնվող մարդը ՀԴՄ-ների կտրոնների թվերը ներկայացնում է որպես տնտեսական աշխուժության ցուցիչ․ «Ազգ»

Փետրվար 27,2021 09:40

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մեր տնտեսությունը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս:

Ապա վկայակոչել է ՀԴՄ կտրոնների հետ կապված ինչ-որ թվեր, որպես իր ասածի վկայություն: Այն, որ երեք տարի զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, նա այդպես էլ չհասկացավ, որ ՀԴՄ կտրոնները չեն տնտեսության վիճակի ցուցիչը, արդեն զարմանալի էլ չի:

Սակայն, որ մեր տնտեսությունը իսկապես վերակենդանացման կարիք ունի, դա միանշանակ է: Դա հաստատում է վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թ.-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան ցուցանիշը: Համաձայն այդ ցուցանիշի, անցած տարի Հայաստանի տնտեսությունը կտրուկ՝ 7,6 տոկոս անկում է ունեցել:

Ըստ տնտեսության ճյուղերի պատկերը հետեւյալն է: Ժամանակին խոստացված շինարարական «բումի» փոխարեն այստեղ ունենք 9,5 տոկոս անկում: Արդյունաբերությունում, որտեղ մի քանի տարի առաջ լուրջ աճ էր սկսվել, անցյալ տարին նույնպես եզափակվեց անկումով՝ 0,9 տոկոս: Առեւտրում, որտեղ ընդգրկված է առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ, անկումը կազմել է 14 տոկոս, իսկ մանրածախ առեւտրում անկման ցուցանիշն էլ ավելի մեծ է՝ 17,3 տոկոս: Այսինքն, մի կողմից նվազել են առեւտրով զբաղվողների եկամուտները, մյուս կողմից՝ առեւտուր անող բնակչության եկամուտները:

Մինչդեռ, վարչապետի աթոռին գտնվող մարդը ՀԴՄ-ների կտրոնների թվերը ներկայացնում է որպես տնտեսական աշխուժության ցուցիչ: Ծառայությունների ոլորտում նույնպես լուրջ անկում ունենք՝ 14,7 տոկոս: Այս ոլորտը նախորդ երկու տարիներին հնարավորություն էր տալիս տնտեսական աճ ցույց տալ շնորհիվ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների կտրուկ ավելացման: Միայն գյուղատնտեսությունում աննշան՝ 1,4 տոկոս աճ է գրանցվել, այն էլ հիմնականում երեք-չորս տեսակի գյուղմթերքների բարձր բերքի շնորհիվ: Մնացած բոլոր գյուղմթերքների բերքի անկում ունենք, որի հետեւանքով այս տարի անհամեմատ թանկացել էին մրգի եւ բանջարեղենի գները:

 

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728