ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունից հետո ոստիկանության մի շարք նախկին ոստիկաններ նույնպես միացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, կոչ անելով ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել վարչապետի հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:
Վարչապետի հրաժարականը պահանջող ոստիկանության նախկին ոստիկանների անուններն ուսումնասիրելիս, շարքում են հանրությանը հայտնի մի քանի անուններ, որոնք աշխատանքային գործունեության տարիներին աչքի չեն ընկել իրենց այսօրվա հորդորի՝ ուժ չկիրառելու պահանջը պահպանելու հարցում:
Գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանն օրինակ 2002 թվականին Երեւանի ներքին գործերի վարչության պետ աշխատելու տարիներին ՆԳ բաժնում ծեծի էր ենթարկել ԱԺ «Միասնություն» խմբակցության եւ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Հակոբյանին: Պատգամավորի խոսքով՝ իրեն պահել են քրեական հետախուզության վարչության պետի սենյակում: Մոտ 2.30-ին սենյակ է մտել Գիզիրյանը. երկու ոստիկաններ բռնել են Գեւորգ Հակոբյանի թեւերից, ինչից հետո Գիզիրյանը սկսել է ծեծել պատգամավորին:
Մյուս նախկին բարձրաստիճան ոստիկանը Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն է: Դեռեւս 2013 թվականին մամուլը գրեց, որ Բաբակեխյանը ծեծի էր ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: Սարգսյանի խոսքով՝ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն այնքան է հարվածել իրեն, որ ինքն ուշագնաց է եղել, եւ ուշքի գալով` տեսել է, որ Բաբակեխյանը ջուր է ցփնում իր վրա: Նախկին ոստիկանապետն այսպիսով ստիպել էր, որ Հ. Սարգսյանն իր վրա վերցնի Կարեն Եսայանի սպանությունը:
Կարդացեք նաև
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում