«Փաշինյանի արտահայտությունները ստվեր են գցում ՀՀ ողջ բանակի վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արդյունավետության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց մեկնաբանություններին:
«Բայց եթե նույնիսկ դրանք անպետք էին, նշանակում է, որ երեքուկես տարի Հայաստանում չգտնվեց գեթ մեկ անձ, ով դրանք ստուգեր, ով սովորեր աշխատել դրանց վրա, դա ի՞նչ բանակ է, չկա՞ տեխնիկապես կիրթ մեկը: Ենթադրենք, Ռուսաստանը վատ հրթիռներ է մատակարարել, որտե՞ղ է ապացույցը, որ ակտ է կազմվել, ստուգումներ են արվել: Երբ գալիս է անորակ ապրանք, ստացող կողմը ակտ է կազմում, առաջարկում փոխել, իսկ ո՞ւր էր Փաշինյանն այս երեք տարիների ընթացքում, ինչո՞ւ չէր պահանջում փոխարինում, եթե Ռուսաստանը վատն էր մատակարարել: Այստեղ կա նաև այլ կողմ՝ իսկ գուցե հայ զինվորները չե՞ն կարողանում կրակել կամ օգտագործել այն, գուցե նրանք չե՞ն կարողանում օգտվել դրանից: Չէ՞ որ սա չափազանց ծանր մեղադրանք է բանակի հասցեին»,- ասաց Կոլերովը:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում