ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միջազգային հումանիտար իրավունքը և հրադադարի ռեժիմն անվերապահորեն հարգելու, ռազմագերիների վերաբերյալ դրույթների իրագործման, օտարերկրյա զինյալներին շուտափույթ դուրս բերելու և հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորման կոչ արեց։