Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Հայ դատի շնորհիվ Նիդերլանդների խորհրդարանը որոշում է ընդունել՝ երկրի կառավարությանը կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Փետրվար 26,2021 22:02

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հպարտությամբ հայտարարում է, որ նիդերլանդահայության և, մասնավորապես, ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի՝ տարիներով կատարած անխոնջ աշխատանքն այսօր տվեց իր նոր արդյունքը։

Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» հերթական որոշումը, որը Նիդերլանդների կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Չնայած Նիդերլանդների խորհրդարանի կողմից  Հայոց ցեղասպանության բազմակի ճանաչմանը՝ Նիդերլանդների կառավարությունը դեռևս այդ քայլը չի կատարել։ Այսօրվա որոշումը հստակորեն դիմում է կառավարությանը՝ պաշտոնական ճանաչման պահանջով։

Քրիստոնեա-ժողովրդավարական միության (CDA) կուսակցության անդամ Վան Հելվերտը նախաձեռնող պատգամավորներից մեկն էր, որը խորհրդարանին ներկայացրեց այս բանաձևը։

Հայ Դատի Կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728