Լրահոս
Օրվա լրահոսը

4 տարում ապահովվել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի․ Արփինե Հովհաննիսյանի 2 փաստը բանակի վերաբերյալ

Փետրվար 26,2021 21:50

ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու փաստ եմ ուզում ընդգծել բանակի վերաբերյալ կապիտուլյանտի երկու փաստի մասին․

Փաստ 1

2017 թ․-ին 2007 թ․-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են 198,6 մլրդ դրամով։
Այսինքն 10 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը ավելացել են միջինը տարեկան մոտ 20 մլրդ դրամով։
Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում 2021 թ․-ին 2017 թ․-ի համեմատ պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 17,8 մլրդ դրամով, այսինքն` 4 տարում ապահովվել է ավելի քիչ աճ, քան նախկինում աճում էր ամեն տարի։

Փաստ 2

2018-ի մայիսից ի վեր զինված ուժերի զենք-զինամթերքի ամբողջ համալրումը իրականացվել է նախորդ իշխանության կնքած պայմանագրերով: Փաշինյանի ապաշնորհ թիմը կարողացել է անել ընդամենը երկու բան`

1. Չեղարկել նախկին իշխանության կնքած մի քանի կարևոր պայմանագիր, որով պետք է մատակարարվեին օրինակ` հակաօդային պաշտպանության համակարգեր («ՏՈՌ» համալիրների երկու խմբաքանակ և այլն)։
2. Չեղարկված պայմանագրերի փոխարեն գնել ՕՍԱ-ԱԿ համակարգեր և ՍՈՒ-30-ներ, որոնք պատերազմի ժամանակ ցույց տվեցին այդ գնման ողջ անհեթեթությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728