Ինչպես արդեն հայտնել ենք «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը հավաք էր կազմակերպել, որի նպատակն էր սկսել բանակցության գործընթաց իշխանության և ընդդիմության միջև։
Կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործընթացի վերջում հանգելու է մի իրավիճակ, երբ քաղաքացիները վերադառնալու են քաղաքականություն՝ փողոց․ «Այստեղ նույնիսկ կառավարող ուժը չի կարողանում 10 հազար հոգուց ավել հավաքի։ Դա խոսում է քաղաքական մեծ ապատիայի մասին, և նրա մասին, որ քաղաքացիները իրենց որոշելու իրավունքը, քաղաքականությանը մասնակցելու իրենց իրավունքը, այնքան հիասթափված են, որ գցել են փողոցում, շպրտել են և չեն մասնակցում գործընթացին։ Եվ այս նախաձեռնության վերջում մենք տեսնելու ենք, որ քաղաքացիները դուրս են գալու փողոց և տեր են կանգնում իրենց որոշելու իրավունքին»։
Սուրեն Սահակյանը կարծում է, որ ռազմական հեղաշրջման մասին հայտարարությունը լինում է այն ժամանակ, երբ տանկերը արդեն փողոցներում են․ «Ես ռազմական հեղաշրջման վտանգը առանձնապես մեծ չեմ գնահատում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները։ Ես կարծում եմ, որ ցանկացած ոք, ով 2008 թվականի մարտի 1-ից հետո բանակին գրավոր հրաման կտա դուրս գալ զորամասներից մեծ վտանգի առաջ է, որ այդ բանակը իր դեմ շուռ կգա, որ այդ հրամանը իր դեմ։ Դրա համար ես մեծ վտանգ չեմ տեսնում, բայց իհարկե՛, քաղաքական մեծ զարգացումներ լինելու են, որովհետև այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ