Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․«Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնացնենք»

Փետրվար 26,2021 20:02

«Այս մի քանի օրը ամենավճռականն է մեր շարժման մեջ»,-այսօր այս մասին  Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման»  հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա բացատրեց, թե ինչու է այս մի քանի օրը վճռական․«2018-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ եւ բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ժամանակ,թե ինչի դա բերեց: Հիմա կտարվում է երկրորդ քայլը: Այդ տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետեւ բանակն ինքնուրույն է: Հիմա այսպիսի վիճակ է՝ Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլը արեց, բանակն ասաց, որ Նիկոլին չեմ ընդունում: Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն: Հիմա ինչ կարող է լինել՝ եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետեւ ինքը պարտվեց: Իսկ եթե հաղթի, կարողանա Սահմանադրական դատարանով կամ նախագահի միջոցով կամ մեկ ուրիշ ձեւով հանել Օնիկ Գասպարյանին, ինչ կլինի՝ բնական տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի: Եւ այդ ժամանակ ամենավճռական օրերն են սկսում Հայաստանի: Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնացնենք: Այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը։ Ես երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտությունը: Երկրորդ դեպքում ՝մեզ ու բանակին միանում է ամբողջ ժողովուրդը: Դրա համար պետք է ամուր կանգնել, լինել համբերատար եւ պատրաստվել վճռական գործողությունների։ Վճռական օրերն առջեւում են»։

Շարժման մասնակիցները երեկվանից փակում են պահում Բաղրամյան պողոտան, որտեղ վրաններ են տեղադրել ու գիշերում են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728