Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ

Փետրվար 26,2021 19:25

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու վերջինիս հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728