Այսօր ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ է եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։
Ինչպես Aravot.am-ին պատմեց Հակոբ Ասլանյանը, իրեն խոսքեր հղած ընդդիմության ներկայացուցիչն իրեն շատ վատ է պահել. «Փողոցում հայհոյանքներ է հնչեցրել։ Փաստորեն, նա խուլիգանական արարք է թույլ տվել հանրության մեջ նման սեռական բնույթի հայհոյանքներ տալով։ Տղամարդուն դա վայել չէ։ Դեպքը եղել է ընդունարանից մի քիչ այն կողմ։ Նա, ճանաչելով ինձ, հայհոյանքներ ասաց մեր խմբակցության հասցեին։ Երբ փորձեցի մարդկային տեսանկյունից կարգի հրավիրել, նա էլ ավելի սկսեց հայհոյել։ Ես հանգիստ էի կանգնած, նա հասցրեց հարվածել դեմքիս»:
Պատգամավորը հավելեց, որ դիմել է ոստիկանություն, իսկ նկարագրված անձին չի ճանաչում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ