Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով

Փետրվար 26,2021 18:27

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ փետրվարի 25-ին պատգամավորների կողմից խորհրդարան է ներկայացվել պաշտոնական գրություն՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝

1.«Միջազգային պայմանագրերի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում  օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն)  նյութերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների մասին» օրենքում  լրացում կատարելու մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»  օրենքում  լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»,  «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Օրգանական գյուղատնտեսության մասին»  օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հանրակրթության մասին»  օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (նախագծերի փաթեթ):(Հիմնական զեկուցող` ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան):

2.Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին: (Հիմնական զեկուցող` ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ. Մինասյան):

3.Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի  վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին:(Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի  ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան)

Փետրվարի 26-ին հրավիրվեց արտահերթ նիստ: Այն վարում էր ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը: Պատգամավորներից ներկա էին 15, բացակա՝ 18 հոգի: Քվորում չլինելու պատճառով ԱԺ կանոնակարգի համաձայն նիստը հետաձգվեց 4 ժամով:

Ժամը 15:00-ին շարունակված նիստում կրկին քվորում չկար, ներկա էին 12, բացակա՝ 21 պատգամավոր: Համաձայն «ԱԺ կանոնակարգ»ի 47-րդ հոդվածի 4-րդ կետի՝ նիստը համարվեց չկայացած: Հայտարարվեց, որ օրակարգում տեղ գտած հարցերը նախաձեռնության հեղինակների առաջարկով կքննարկվեն այլ ժամանակահատվածում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

 լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728