Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ.-ի համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում՝ անհասանելի

Փետրվար 26,2021 17:14

Երեկ վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2021թ.-ի առաջին ամսվա օպերատիվ տնտեսական ցուցանիշները:

Ինչպես և ակնկալվում էր, տարվա մեկնարկը տրվեց տնտեսական անկմամբ.
Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%,
Արդյունաբերություն – անկում՝ -10.8%
Շինարարություն – աճ՝ 0.8%
Առևտուր – անկում՝ -15.1%
Ծառայություններ – անկում՝ -10.3%
Գնաճ – 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է)
Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%
Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%
Արտահանում – անկում՝ -11.3%
Ներմուծում –անկում՝ -20%

Իհարկե այստեղ կա նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտ հասկացությունը, սակայն մյուս կողմից պետք չէ մոռանալ նաև տնտեսական պրոցեսների իներցիայի ինչպես նաև կառավարության տնտեսական քաղաքականության դիսկրեցիայի պահը, որոնք երկուսն էլ ներկա դրությամբ դեպի ներքև են ձգում տնտեսությունը:

Հետևապես` վերահաստատում եմ ամիսներ առաջ արած իմ դիտարկումը. 3.2% տնտեսական աճի նպատակը 2021թ-ի համար խիստ ամբիցիոզ է, իսկ ներկա կառավարման պայմաններում՝ կասեի՝ անհասանելի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728