Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի հանճար է»

Փետրվար 26,2021 17:19

«Նիկոլ Փաշինյանը երբեք ինքնակամ հրաժարական չի տալու: Նա ամեն ինչ անելու է հային հայի դեմ հանելու, քաղաքացիական բախումներ հրահրելու համար»,- «Հայելի» ակումբում այսօր հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

«Ի տարբերություն իր բազմաթիվ թիմակիցների, որոնք չգիտեն պատմություն, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ հայոց պատմության մեջ իր անունը այլեւս գրվելու է Մելիք Ֆրանգյուլի, Կարսը հանձնողի, հայ ժողովրդի պատմության բոլոր դավաճանների եւ հողատուների անվան կողքին: Հիմա իրեն պետք է հնարավորինս արագ ստանալ զոհի կերպարանք, որպեսզի կարողանա, ինչպես ասում են, իր ազգանվան վրայից ոչ թե մաքրի, այլ ինչ-որ տեղ սուբլիմացնի դավաճանության խարանը, որ իր ընտանիքի հետ տեսնեն հաշվեհարդար, որպեսզի ինքը ներկայանա զոհի կերպարանքով, հանրության մեջ առաջացնի խղճահարություն:

Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի հանճար է: Բուկովսկին մի ֆանտաստիկ բանաստեղծություն ունի՝ «Ամբոխի հանճարը»: Այս մարդը մանիպուլյացիայի, դեմագոգիայի, պոպուլիզմի հանճարն է: Ես հիմա նորից դիմում եմ հանրությանը՝ չգնալ սադրանքների, չկատարել Նիկոլ Փաշինյանի ցանկությունը: Հայը հայի վրա ձեռք չպիտի բարձրացնի: Նիկոլ Փաշինյան, դու հեռանալու ես: Դու հեռանալու ես քաղաքական ճանապարհով: Դու իշխանության մնալու այլընտրանք չունես, որովհետեւ նոյեմբերի 10-ին ստորագրելով դավաճանական փաստաթուղթը, դու գործել ես քաղաքական ինքնասպանություն»,-ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728