Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցությանը քննել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք ձեզ հետ այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Կցանկանայի լսել ձեր գնահատականներն այն մասին, թե ինչպես են աշխատում խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները, և ինչպես է ընթանում այդ ուղղությամբ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մեր միջազգային գործընկերների հետ»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ