Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը. «Ազատություն»

Փետրվար 26,2021 16:44

«Ազատություն». Վարչապետի և Կառավարության հրաժարականը պահանջելու վերաբերյալ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ դեռևս չկա։ Այս մասին «Ազատության» հայտնեց գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահմյանը՝ հավելելով՝ հայտարարությունն ուսումնասիրվում է։

«Գլխավոր շտաբի հայտարարությունը և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են, և Քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցակազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումներ, տարրեր ի հայտ բերվելու պարագայում պարտադիր և անմիջապես հետևելու է քրեաիրավական արձագանքը», – տեղեկացրեց Աբրահամյանը։

Արտակ ԽՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728