Այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում շարունակվում էր դեռևս երեկ երեկոյից սկսված բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան, որտեղ արդեն այսօր Ազգային ժողովի դիմաց հրավիրել էին հանրահավաք։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 13։44-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 2100 մարդ։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Կարդացեք նաև
Իրազեկ քաղաքացիների միավորում