Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ինքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ շփում չի ունեցել:
«Երբ նա հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստան է, մեր շփումները դադարեցին, և պատերազմի ժամանակ էլ կապ չենք հաստատել: Մենք հանդիպել ենք հունվարին Մոսկվայում, բայց դա եռակողմ հանդիպում էր, դրանից հետո երկկողմ ուղիղ շփումներ չեն եղել»,- ասել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ 2018թ. Դուշանբեում Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հաստատվել է ուղիղ կապ, սակայն, նրա խոսքով, Հայաստանի վարչապետը «սխալ է մեկնաբանել ուղիղ շփվելու Բաքվի պատրաստակամությունը»:
«Նա խնդրեց այդ մասին, ես մտածեցի, որ դա կնպաստի խաղաղությանը, մտածեցի՝ նա կփոխի իր նախորդների քաղաքականությունը, կլինի իրատես, բայց ցավոք, նա սխալ հասկացավ իմ քայլը, նա դա ընկալեց որպես թուլություն, չնայած որ դա ուժի նշան էր, և նա այդ պատճառով տուժեց»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ