Լրահոս
Օրվա լրահոսը

«Հմտությունները դառնում են ապագա աշխատաշուկաների շարժիչ ուժը». Եվրոպական կրթական հիմնադրամի ուսումնասիրությունը

Փետրվար 26,2021 17:40

Ըստ Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) «Փոփոխվող հմտություններ՝ փոփոխվող աշխարհի համար» վերտառությամբ նոր ուսումնասիրության, որը հրապարակվել է փետրվարի 24-ին, ավտոմատացման և թվայնացման վտանգի տակ առավելապես արտադրության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների աշխատատեղերն են։ Սույն զեկույցը, որը, կենտրոնանալով եվրոպական հարևանության վրա, իր տեսակի մեջ առաջինն է, ընդհանուր առանձնահատկությունները վերլուծում է մասնագիտական հմտությունների սկիզբ առնող կարիքների և անցումային ու զարգացող երկրներում ծավալվող աշխատաշուկայում աշխատանքի ապագայի տեսանկյունից:

Հարևան երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից ԵԿՀ հետազոտողներն ու փորձագետները նշում են, որ աշխատատեղերի բևեռացումը կրկնվող միտում է, որը մեծացնում է բարձր և ցածր հմտությամբ աշխատողների միջև անջրպետը: Համաշխարհային շուկայում մրցակցելու և առաջացող կարիքներին հարմարվելու համար այս երկրները պետք է ներդրումներ կատարեն թվային ենթակառուցվածքների և կրթական համակարգերի վերափոխման ուղղությամբ:

«Ավանդաբար, աշխատողները տեղափոխվում էին այնտեղ, որտեղ կարող էին գործատու գտնել: Գլոբալիզացիայի արդյունքում գործատուներն իրենց բիզնեսի որոշ մասը տեղափոխեցին այնտեղ, որտեղ կարող էին գտնել աշխատուժ: Այժմ ավելի ու ավելի շատ աշխատատեղեր են ստանում նրանք, ովքեր ունեն ճիշտ հմտություններ՝ անկախ իրենց գտնվելու վայրից: Հմտությունները դառնում են ապագա աշխատաշուկաների շարժիչ ուժը», – նշել է ԵԿՀ տնօրեն Չեզարե Օնեստինին:

Զեկույցի համաձայն՝ ԵՄ հարևանությունում աշխատողների 20 տոկոսը կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնց համար իրենք գերորակավորված են, թեև նրանց հմտությունները հաճախ չեն համապատասխանում գործատուների կարիքներին: Կառավարությունները և ընկերությունները պետք է աջակցեն իրենց աշխատակիցներին, որպեսզի վերջիններս որակավորումների բարձրացման և վերաորակավորման միջոցով հարմարվեն և սովորեն պատրաստ լինել փոփոխություններին։ Դա անհրաժեշտ է, որպեսզի երկրներում չլինեն երկու մակարդակներ, որոնցից մեկում աշխատողները պատրաստ են փոփոխություններին, իսկ մյուսում` ոչ: Ուսումնասիրությունն առաջարկներ է ներկայացնում այս անհամապատասխանությունը վերացնելու և հմտությունների տրամադրումը հարմարեցնելու վերաբերյալ. վերակազմավորել կրթական համակարգը, զարգացնել դպրոցից աշխատանքի անցնելու արդյունավետ ծառայություններ, զարգացնել ավելի նպատակային հմտություններ:

Եվրոպական կրթական հիմնադրամը ԵՄ գործակալություն է, որը ԵՄ հարևանության երկրներին աջակցում է իրենց կրթության, ուսուցման և աշխատաշուկայի համակարգերը բարեփոխելու հարցերում։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728