Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որպես հաշտեցումն առաջ մղելու միջոց». Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Փետրվար 26,2021 15:18

Փետրվարի 25-ին Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ (դեմ են քվեարկել միայն Թուրքիայի իշխանությունների շահերը ներկայացնող երեք պատգամավորներ) բանաձև է ընդունել, որում, հղում անելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր նախորդ բանաձևերին, կոչ է արել կառավարությանը վերջնականապես և հստակ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմությանն առերեսվելու, հաշտեցումն առաջ մղելու և դրա կրկնությունը կանխելու արդյունավետ միջոց:

Մեկ այլ բանաձևով խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանի անընդունելի քայլերը՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու առումով, կոչ է անում կառավարությանն առավելագույն ջանքերը գործադրել Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և վերջիններիս հայրենադարձնելու ուղղությամբ:

Բանաձևերը հասանելի են հետևյալ հղումներով՝ tweedekamer.nl, tweedekamer.nl

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728