Նախագահ Արմեն Սարգսյանը 15.40-ին կընդունի «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությանը: Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, ցուցարարները`շարժման ղեկավարների գլխավորությամբ, երթով գնացին նախագահի նստավայր` նրան փոխանցելու նամակ-հորդոր, որպեսզի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատման դիմումը փաստարկված դիտողություններով ուղարկի ՍԴ:
Նախագահական նստավայրը երկու շարքով ոստիկանական պատով էր շրջապատված:
Նախագահի ներկայացուցիչը մոտեցել էր շարժման ղեկավարներին եւ փոխանցել հանդիպման մասին տեղեկատվությունը: Հանդիպումից հետո, Բաղրամյան պողոտայում, «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կտեղեկացնեն արդյունքների մասին:
Կարդացեք նաև
Ընդդիմության անհնազանդություն հայտնելու իրազեկման երթը շարունակվում է: Նախատեսվում են նաեւ անհնազանդության ցույցեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ