Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է, որ Արմեն Սարգսյանը չտրվի Նիկոլ Փաշինյանի շանտաժներին. Իշխան Սաղաթելյան

Փետրվար 26,2021 14:53

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշումները բանակի, զինված ուժերի ղեկավարության, մասնավորաբար ԳՇ պետի նկատմամբ, որպեսզի հասնեն նրա հրաժարականին: Բայց մեր զինված ուժերի ղեկավարության տրամադրությունը շատ հստակ է. իրենք ժողովրդի կողմն են, ժողովուրդը`բանակի»,- «Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա հանրահավաքում հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը`վանկարկելով. «Մենք բանակի կողքին ենք»: Հավաքվածները բռունցքները վեր պարզած`միացան վանկարկմանը:

Բանախոսն այս իրավիճակում շատ կարեւորում է ՀՀ նախագահի դիրքորոշումը, որի սեղանին դրված է ԳՇ պետի հրաժարականը հաստատելու դիմումը: «Նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու, բայց դա բավարար չէ: Չստորագրելու դեպքում, եռօրյա ժամկետում, ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված»,-մանրամասնեց Իշխան Սաղաթելյանը`հավելելով, որ անհրաժեշտ է, որպեսզի նախագահը առարկություններ ներկայացնի եւ հարցն ուղարկի Սահմանադրական դատարան: «Այս պահին գլխավորը դա է, որպեսզի ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին եւ չգնա այդ քայլին, շատ հստակ ձեւակերպի իր առարկությունը եւ այն ուղարկի ՍԴ»,- ասաց նա:

Հանրահավաքի մասնակիցներն այս պահին երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր`ցուցարարների այս հորդոր-պահանջը նախագահին փոխանցելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728