Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան կոշտ է արձագանքել Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը

Փետրվար 26,2021 14:48

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը վերաբերող հարցին:

Փետրվարի 25-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում ընդունված և կառավարությանը 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշման վերաբերյալ Աքսոյը նշել է, որ այն պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու «իրավական ուժ չունեցող փորձ է»:

Աքսոյի համոզմամբ՝ խորհրդարանները պատմությունը գրելու ու դատելու վայր չեն:

«Այս որոշումն ընդունողները փոխարեն պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915թ., պոպուլիստի պես վազում են քվեի հետևից:
Խնդրո առարկա որոշման տակ ստորագրողներին հրավիրում ենք 1948թ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ու ՄԻԵԴ որոշումները ստուգել, պատմական խնդիրը ավելի լավ հասկանալուն միտված ջանքերին աջակցել»,-ասել է նա:

Խոսնակը, այնուհետև անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Հայաստանին քանիցս ներկայացվող առաջարկին, պնդել է, որ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որին Հայաստանը չի պատասխանել, այդ ջանքերից գլխավորն է:

«Նիդերլանդների կառավարությունից մեր ակնկալիքն է, որ ընդունի օրենքի գերակայությունը պահպանող վերաբերմունք: Իսկ ներկայացուցիչների պալատը ավելի ճիշտ կանի վերջին շրջանում հաճախակի արվող իրականությունից կտրված, Թուրքիայի դեմ ուղղված որոշումների փոխարեն, ձգտի պայքարել գնալով չափերն անցնող այլատյացության, որին ամեն օր բախվում է Նիդերլանդների թուրքական համայնքը, իսլամաֆոբիայի ու այլոց նկատմամբ թշնամանքի և վերջապես խտրական գործողությունների դեմ, որոնք հանգեցրել են կառավարության հրաժարականին»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728