Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ձևակերպումը լիարժեք էր և բովանդակալից. Պեսկովը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հաղորդագրության մասին

Փետրվար 26,2021 14:32

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում Հայաստանում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եթե դուք ուշադիր կարդացել եք մեր հրապարակած տեքստը, ապա հավանաբար հնարավորություն ունեցել եք կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը: Դա շատ կարևոր է: Մեր կողմից բավականին լիարժեք ձևակերպում է տրվել, որը միանգամայն բովանդակալից է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու է տարբերվում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ երկու կողմերի տարածած հաղորդագրությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728