Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿԱԳ պետտուրքի վճարումից կազատվեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, կենսաթոշակառուները

Փետրվար 26,2021 14:13

Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում:

Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի

  • Ամուսնության գրանցման,
  • ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու,
  • Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու,
  • Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։

Իսկ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝

  • Կենսաթոշակառուները,
  • Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները,
  • Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք։
  • Ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսնինը, զավակը և ծնողը։

Բարեփոխումների արդյունքում կրճատվել են նաև հետևյալ գործընթացների ժամկետները՝

  • Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը 7 օրվա փոխարեն կտրամադրվի տեղում։
  • Ամուսնության գրանցումը հնարավոր կլինի իրականացնել դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ժամկետում՝ դիմողի նախընտրած օրը։
  • Անվան փոխման գրանցման ժամկետը մինչև 5 ամսից կդառնա 15 աշխատանքային օր։
  • Ուղղում, փոփոխություն և լրացում, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս տևող ժամկետը դարձել է 15 աշխատանքային օր:
  • Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր ։
  • Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը սահմանվել է 1 աշխատանքային օր։

            Այլ փոփոխություններ

  • Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից՝ 1 օրում՝ նախկին 3 օրվա փոխարեն:
  • Ա/Ձ հաշվառումը հնարավոր կլինի նաև լիազորված անձի միջոցով։

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են։

Տեսանյութը՝ այստեղ:

ԾԱՆՈՒՑՈՒՄ Պետռեգիստրին առնչվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից, իսկ ՔԿԱԳ ոլորտին առնչվող բարեփոխումները՝ 2021 թվականի մայիսի 16-ից։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728