Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկության դեպքում տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Իրանը, Վրաստանը, կարող են միանալ Լեռնային Ղարաբաղի վերականգնման ընդհանուր հարթակին:
Խոսելով փոխվարչապետերի մակարդակով եռակողմ (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) աշխատանքային խմբի մասին՝ Ալիևն ասել է, որ դրա աշխատանքները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար: «Ե՛վ Թուրքիան, և՛ Իրանը, և ապագայում, եթե ցանկություն լինի, Վրաստանը, կարող են միանալ այդ հարթակին»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ