Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկխոսությունների համար բոլոր ժամկետները սպառվել են». Գեղամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Փետրվար 26,2021 13:46

«Երկխոսությունների համար բոլոր ժամկետները սպառվել են։ Կա խոսելու միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացում»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը`պատասխանելով հարցին`ընդդիմությունը հնարավորություն տեսնո՞ւմ է իշխանության հետ երկխոսության, ինչի մասին երեկ իր հրավիրած հանրահավաքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, որ ԱԺ արտահերթ նիստն այսօր էլ չկայացավ, խորհրդարանում հարցի հանգուցալուծման հնարավորություններ դեռ տեսնո՞ւմ է, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է՝ գործագործ կամ յոթ քար խաղալ է խորհրդարանական գործունեությունը. կարելի է փախուստ տալ, պարտականություններ չկատարել, պարգեւավճարներ ստանալ, եւ այդպես համարել, որ ամեն ինչ նորմալ է։ Ժողովրդի համբերությունն իսպառ վերանալու է»:

Գեղամ Մանուկյանը նույնպես չի կիսում իշխող ուժի այն տեսակետը, որ երեկվա հայտարարությամբ, ԳՇ-ն մտել է քաղաքական գործընթացների մեջ:

«Նրանք արտահայտել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի դիրքորոշումը, որը պայմանավորված է երկրի անվտանգությամբ եւ ամբողջականությամբ, հանրային համերաշխությամբ։ Օնիկ Գասպարյանը եւ մյուս զինվորականները, երբ հանդես են գալիս հայտարարությամբ, նաեւ նկատի են ունենում, որ պատասխանատու են ամբողջ Հայաստանի անվտանգության համար, հենց այսօր տեղի ունեցող զորակոչի համար, որովհետեւ այս իշխանության ատելության մթնոլորտն ազդում է ամեն ինչի վրա՝ սկսած փոքր կրպակի գործունեությունից մինչեւ Հայաստանի Հանրապետությունում զորակոչ կազմակերպելը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728