Լրահոս
Օրվա լրահոսը

Առ այս պահը Փաշինյանի հրաժարականի պահանջով կոնսոլիդացված հանդես են եկել. ցանկ

Փետրվար 26,2021 13:50

Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ։

Առ այս պահը  Փաշինյանի հրաժարականի պահանջով կոնսոլիդացված հանդես են եկել.

  • ՀՀ Զինված ուժերը. Գլխավոր շտաբը՝ ի դեմս գլխավոր շտաբի պետ Օնիկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաներ, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բոլոր առանցքային ստորաբաժանումների ղեկավարները, բարձրաստիճան այլ զինվորականներ
  • Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն
  • Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
  • ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
  • Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
  • ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը և 500-ից ավելի փաստաբանները
  • Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը
  • ԵՊՀ գիտական խորհուրդը
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
  • Հայաստանի Գրողների Միության նախագահությունը
  • Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան
  • Ամերիկյան համալսարանի, Մանկավարժական, Բրյուսովի անվան համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Պետական կոնսերվատորայի հարյուրավոր դասախոսներ
  • Սփյուռքի հիսունից ավել կազմակերպություններ և կառույցներ
  • Սփյուռքի ամենախոշոր հայկական կառույցը՝ Հայ Բարեգործական ընդհանուր միությունը
  • Սյունիքի մարզի բոլոր խոշոր քաղաքները և այլ համայնքներ
  • Մշակութային հայտնի գործիչներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ՝ բազմաթիվ տասնյակներ
  • ՀՀ բոլոր նախկին նախագահները՝ Լ. Տեր-Պետրոսյան, Ս. Սարգսյան, Ռ. Քոչարյան
  • ՀՀ նախկին վարչապետները՝ Վ. Մանուկյան, Խ. Հարությունյան, Հ. Բագրատյան, Ա. Դարբինյան, Կ. Կարապետյան
  • Ռուսահայ խոշոր գործարարներ («Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան, «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյան)
  • Ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ
  • ԱԱԾ պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ
  • Հայտնի մտավորականներ՝ գիտնականներ, պրոֆեսորադասախոսական կազմ, բժիշկներ, ուսուցիչներ։
  • Առաջատար լրատվամիջոցների խմբագիրներ, ղեկավարներ
  • Խորհրդարանական 3 ուժերից 2-ը՝ ԲՀԿ, ԼՀԿ
  • Մի քանի տասնյակ արտախորհրդարանական ուժեր
  • Քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, փորձագիտական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ
  • Հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ փողոցում:

Փաշինյանի հեռացումը տեխնիկական լուծումների խնդիր է։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728