Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ ոչ թավիշին․․․ո՞ւմ եք սպառնում»․ Արման Աբովյան

Փետրվար 26,2021 13:38

«Իշխանությունը նորից ցույց տվեց, որ ԱԺ-ին անտեսում են, քաղաքական բոյկոտ են անում։ Սա նշանակում է, որ կամ իրենք կրկին ունակ չեն սթափ գնահատել, կամ որոշել են ձեռքով անել ամեն ինչի վրա։ Սա օրակարգ չէ։ Զավեշտալի իրավիճակ է։ Իրենք են լարում զարգացումները, մինչդեռ մենք անում ենք հնարավորը, որպեսզի բախումներ չլինեն։ Դա բացառելու միակ տարբերակը գործընթացները բերելն է հասկանալի դաշտ, որից դուրս է ընկել իշխանությունը»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ «Իմ քայլի» պատգամավորների բացակայության պատճառով ռազմական դրության վերացման հարցով ԱԺ խորհրդի նիստն այսօր տեղի չունեցավ։

«Ասում են՝ ոչ թավիշին․․․ո՞ւմ եք սպառնում»,-հարցադրում արեց Արման Աբովյանը։

Նա չցանկացավ մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդակցությունների նստելու հրավերը, ասաց, որ վարչապետի աշխատակազմից նման հրավեր չի ստացել։

«Իշխանությունն ունակ չէ սթափ գնահատել եւ ընդունել իրավիճակը։ Իշխանության ասածներն իրարամերժ են եւ չեն համապատասխանում օրվա խնդրին։ Ցանկություն չկա քննարկել եւ իրենց գործողությունների տրամաբանության մեջ որեւէ բան հասկանալ»,-եզրափակեց Արման Աբովյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728