Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ամեն օր անում է այն, ինչ անում էր Սերժ Սարգսյանը 2018թ․-ին»․ Մարուքյան

Փետրվար 26,2021 13:25

«Հայրը երեխայի համար «բոթաս» է առնում, երեխան ուրախանում է։ Մի օր երեխան հոր կամքը չի կատարում, որովհետեւ հոր՝ պետության ղեկավարի կամքը հակասահմանադրական է։ Եվ հայրն ասում է՝ հիշո՞ւմ ես, որ քո համար «բոթաս» եմ առել։ Հասկանո՞ւմ եք՝ մանկապարտեզ է, ինչ է․․․»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան» գրառմանն այն մասին, թե որքանով է բարձրացել զինծառայողների աշխատավարձը եւ ինչ դրական փոփոխություններ են եղել զինված ուժերի համար՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նախ, ինչ որ բարձրացրել է, լավ չի բարձրացրել։ Մենք անդադար առաջարկել ենք առաջնագծում ծառայող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնել։ Բացի դա, չի կարելի նման բաները երեսով տալ, այդ ո՞ւմ երեսով է տալիս»,-հարցադրում արեց Մարուքյանը։ «Զոհված սպաների ընտանիքների երեսով է տալի՞ս։ Ո՞ւմ է ուզում դա ասած լինել։ Եթե վախ չունեք, եթե արդար եք, ինչո՞ւ եք վախենում փաստահավաք խումբ ստեղծելուց»,-հարցադրումները շարունակեց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Փաշինյանն ուզում է բանակը գլխատի, որ բոլոր ապացույցները վերանան։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Փաշինյանը մտադիր է երկրում պարետային ժամ սահմանել, Մարուքյանն ասաց, որ չունի նման տեղեկատվություն․ «Մի բան ասեմ, թող Փաշինյանը լսի։ ՀՀ-ն բռնապետական երկիր դառնալու ռեսուրս չունի, ոչ էլ իշխանությունն ունի նման կամային հատկանիշներ։ Թող հայտարարի պարետային ժամ․․․երբ 2018թ․-ին մարդիկ փողոցներում էին, Սերժ Սարգսյանն ամեն օր մի քայլով ինքն իր դեմ էր աշխատում։ Հիմա նույնն անում է Փաշինյանը՝ չի ուզում խելացի մարդկանցով համախմբվի»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե քաղաքական ուժերին հրավիրում է  խորհրդակցությունների, Մարուքյանը հայտնեց, որ իր հետ որեւէ մեկը կապ չի հաստատել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728