Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է դուրս բերվի օրակարգից»:
«Ես բազմիցս խոսել եմ այդ հարցի շուրջ: Չեմ ցանկանում կրկնել: Ես Հայաստանին և հայ ժողովրդին խորհուրդ եմ տալիս ավելի քիչ խոսել այդ հարցի մասին, սին հույսեր չփայփայել: Այդ հարցը պետք է դուրս բերվի օրակարգից: Բարձրացնել այդ հարցը՝ նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատմանը»,- ասել է Ալիևը միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ